Սարգսյանն ու Ալիևն ընկերական են տրամադրված, բայց Ղարաբաղի հարցը արագ չի լուծվի
Ղարաբաղյան հակամարտության միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտ չի հանգուցալուծվի:
Այս մասին Ֆրեյզերը գրել է Twitter-ի իր անձնական միկրոբլոգում: Իր հաջորդ կարճ հաղորդագրության մեջ Ֆրեյզերը հավելել է. «Բայց լավ լուրը Պոպովից հետևյալն է. «Ամենակարևորը, որ նախագահները (Հայաստանի և Ադրբեջանի) ընկերական են : Մթնոլորտը Սոչիում հիանալի է»»:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է հունվարի 23-ին Սոչիում:

