2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

ՊՆ-ն հաստատում է. Ադրբեջանի հետ սահմանին զինծառայող է զոհվել

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է «Առավոտ» թերթի տեղեկատվությունն այն մասին, թե մարտի 14-ին ժամը 16.30-ի սահմաններում Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի պաշտպանական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Սևակ Ասլիկյանը:

Ըստ նախնական տվյալների` Ադրբեջանի ԶՈՒ կողմից արձակած կրակի հետևանքով  Ասլիկյանը գլխի հրազենային վնասվածք է ստացել: Հարուցվել է քրեական գործ:

«Առավոտի» տվյալներով` զոհվածը Վանաձորի բնակիչ է: