Հայաստանի եվրոպանալը Ռուսաստանին մասամբ զրկեց ծաղիկներից և կոնյակից
Ռուսաստանը արգելել է հայկական որոշ ապրանքների ներկրումը։ Սահմանափակումները դիտարկվում են որպես Հայաստանում ընտրություններին միջամտելու փորձ։
Ռուսաստանը արգելել է հայկական որոշ ապրանքների ներկրումը։ Սահմանափակումները դիտարկվում են որպես Հայաստանում ընտրություններին միջամտելու փորձ։
«Такие механизмы позволят реализовать излишки нефтепродуктов на более премиальном рынке Армении, что положительно повлияет на внутренний...
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի նավթամթերքի հիմնական մատակարարն է․․․»
- Речь о механизме распределения сумм ввозных таможенных пошлин. В отличие от нынешнего механизма, в случае с которым распределение производится...
«Ռուբլու միասնական տարածքի» ձևավորում․ ի՞նչ է սա նշանակում։ Epress.am-ի հարցերին պատասխանել է Կենտրոնական բանկը։
Границы Армении, добавил он, - это границы ЕАЭС, и товары, пересекающие эти границы, будут сталкиваться с ограничениями Союза...
Բանակցություններն այս պահին չեն առնչվում Հայաստանի՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությանը,
Второе преимущество заключается в том, что в результате смены власти в Беларуси проиграет не только Лукашенко, но и Алиев - в Баку. После белорусских...
«Իմ քննադատությունը ոչ այնքան Փաշինյանի շնորհավորական ուղերձի բովանդակությանն է վերաբերում, որքան ժամկետին․․․
- Էներգակիրների ընդհանուր շուկան, որում գործում են հավասարության սկզբունքները, պետք է դառնա մեր ինտեգրացիոն գործընթացների...
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Նախագիծը որակել էր որպես հրապարակայնության քողի տակ պետության անհարկի միջամտություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեությանը, և առաջարկել ՀԿ-ների գործունեության մասին հաշվետվության պատադիր պահանջ ներկայացնել միայն հանրային միջոցներով ֆինանսավորվելու դեպքում։ 2020 թ․-ի հունվարի 10-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իր դիրքորոշումն է հրապարակել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ։ Օրենքի նախագծով հասարակական կազմակերպությունները պատավորվում են իրենց գործունեությունը հրապարակային դարձնել նաև ֆինանսական մասով։ Նախագիծը պարտադրում է ՀԿ-ներին Պետական եկամուտների կոմիտեին առանձին հաշվետվություն ներկայացնել կազմակերպության ղեկավարի, անդամների և կամավորների թվի, ստացած գումարների և դրանց ծախսի, իրականացված և իրականացվող ծրագրերի նպատակների և կարգավիճակի մասին: Ընդ որում՝ օրենքի նախագիծը հիմնավորվել էր Փողերի լվացման ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի 8‑րդ հանձնարարականի պահանջներով։ Կարծես թե հասարակական կազմակերպությունների նկատմամբ ընդգծված այս անհամաչափ հսկողությունը դառնում է ԵԱՏՄ անդամ պետությունների բնութագրական գիծ, նշում է ՀՔԱՎ֊ը։ 2019 թ․ դեկտեմբերին էլ հանրային քննարկման են դրվել Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավորի համանման բովանդակությամբ օրինագծերը՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքների նախագծերը։ Դրանցով հասարակական կազմակերպությունների վրա իրավասու պետական մարմնին ֆինանսական հոսքերի մասին հաշվետվություններ ներկայացնելու լրացուցիչ պարտավորություններ են դրվում։ Իսկ պետական գրանցման և վերագրանցման դեպքում, ի տարբերություն շահույթ հետապնդող կազմակերպությունների, ՀԿ-ները պարտավորվում են ֆինանսավորման աղբյուրների, հարկային պատավորությունների, հաշվետվողականության վիճակագրության վերաբերյալ տեղեկանքներ ներկայացնել պետությանը։ Ուշագրավ է, որ այս դեպքում ևս հղում է տրվում բաց կառավարման, հրապարակայնության գաղափարին, մոռանալով, որ բաց կառավարման և հրապարակայնության պահանջը վերաբերվում է հանրային կառավարման մարմիներին: Ղրղզստանի քաղհասարակությունն արդեն իսկ իր անհամաձայնությունն է հայտնել ներկայացված օրինագծերին։ 2020 թ․ հունվարի 13-ին նրանք դիմել են օրինագծերի հեղինակին՝ դրանք հետ կանչելու պահանջով։ Արտասահմանից ֆինանսավորում ստացող կազմակերպությունները Ռուսաստանի Դաշնությունում էլ համարվում են «օտարերկրյա գործակալներ» դեռևս 2012 թվականից ուժի մեջ մտած օրենքով։ Համաձայն այդ օրենքի՝ նրանք պարտավոր են գրանցվել պետռեգիստրում որպես «օտարերկրյա գործակալ», պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել ֆինանսական աղբյուրների ու գործունեության նպատակների մասին: Ավելին` արդեն «օտարերկրյա գործակալ» կարգավիճակ է սահմանվել նաև ֆիզիկական անձանց վերաբերյալ, որոնք որևէ եկամուտ կամ աշխատավարձ ստանում են օտարերկրյա կազմակերպություններից: Ժողովրդավարական պետություններում հասարակական կազմակերպությունները ներկայացնում են օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ հարկային պարտավորությունները, ներկայացնում են տարեկան հաշվետվություններ, և լրացուցիչ հաշվետվությունների ներկայացման պահանջը որևէ հիմնավորում չունի: Հարկային պարտավորությունների կամ ֆինանսական միջոցների կառավարման հետ կապված ցանկացած խնդիր, հարց կարող են ուսումնասիրվել, ստուգվել արդեն իսկ գոյություն ունեցող իրավական միջոցներով: Քաղաքացիական հասարակության և նրա ինստիտուտների նկատմամբ պետության կողմից տարատեսակ, մտացածին հիմնավորումներով հսկողական գործիքների օրենսդրական սահմանումը բնորոշ է միմիայն ավտորիտար կառավարում ունեցող կամ ավտորիտար կառավարման միտումներ ունեցող պետություններին:
Մանվել Սարգսյան․ «Ժամանակները փոխվում են: Գլոբալ միտումներն ստիպում են սրբագրել գործընկերների հետ շփվելու իրենց պատկերացումները․․․»