Home / Շուկա / Հայ-թուրքական սահմանը ԵԱՏՄ սահման է

Հայ-թուրքական սահմանը ԵԱՏՄ սահման է

Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Թուրքիայից եկած ապրանքները մաքսազերծվելու են ԵԱՏՄ կանոններով։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ընթացքում նշել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գևորգյանը, ընդգծելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառություն արդեն իսկ կա ։

Գևորգյանը նշել է, որ Հայաստանի սահմանները ԵԱՏՄ սահմաններ են, և այդ սահմաններով անցկացվող ապրանքները հանդիպելու են ԵԱՏՄ սահմանափակումների։

Իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ նշել է, որ բանակցություններն այս պահին չեն առնչվում Հայաստանի՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությանը, այլ Հայաստանի համար՝ դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանի համար՝ դեպի Նախիջևան տարանցիկ ճանապարհների տրամադրմանը։

Գաբրիելյանը հավելել է, որ չի պատկերացնում, թե ինչպես Հայաստանը Թուրքիայի և հատկապես Ադրբեջանի հետ կարող է այս պահին առևտրաշրջանառություն իրականացնել։