Дог не прочь поучаствовать в политической торговле
17 сентября Айк Марутян выдвинул условия, заявив, что оппозиционные силы должны поддержать его...
17 сентября Айк Марутян выдвинул условия, заявив, что оппозиционные силы должны поддержать его...
Երևանի ավագանու ընտրությունները աչքի ընկան ՔՊ-ական տասովշչիկներով, ընտրողների անտարբերությամբ, անկայուն արդյունքներով և «Դոգով»։ Երեկվա ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 28․46 տոկոսը՝ 234.553 մարդ։ Քվեարկության ընթացքը նշանավորվել է ընտրատասովշչիկների վերակենդանացմամբ՝ նախկին ՀՀԿ-ական, նախկին ԲՀԿ-ական զանգվածները, թաղային ջահելները, լոկալ հեղինակությունները մեծամասամբ աշխատում էին հօգուտ ՔՊ-ի։ Գործիքակազմը ստանդարտ էր և ոչ բռնի՝ զանգում էին ընտրության չեկածներին, դիմավորում եկածներին, ցուցումներ տալիս, համագործակցում յուրային հանձնաժողովականների հետ, օգտվում վարչական լծակներից և ոստիկանության լոյալությունից։ Ի՞նչ փոխհատուցում են ենթադրում նրանց ծառայությունները՝ կերևա ընտրություններից հետո։ Քվեարկության արդյունքները, ամեն դեպքում, վկայում են նրանց անարդյունավետության մասին՝ ընտրողների մեծ մասը նախընտրել է չմասնակցել։ Սա պատմական նոր հակառեկորդ է։ Նախնական արդյունքները հետևյալն են՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 32.5 տոկոսը, նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանին առաջադրած «Ազգային առաջընթացը»՝ 18.9 տոկոսը, Անդրանիկ Թևանյանի և Զարուհի Փոստանջյանի «Մայր Հայաստանը»՝ 15,4 տոկոսը, Արտակ Զեյնալյանին առաջադրած «Հանրապետությունը»՝ 11,3 տոկոսը, Վարդան «Դոգ» Ղուկասյանի «Հանրային ձայնը»՝ 9,7 տոկոսը։ Մյուս կուսակցությունների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկրի», հավաքած ձայները անցողիկ 4 տոկոսից պակաս են։ Վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի սեպտեմբերի 24-ին՝ քվեարկությունից 1 շաբաթ անց, այդ ժամանակ պարզ կլինի նաև մանդատների վերջնական բաշխումը։ Մինչ այդ Ընտրական օրենսգրքում եղած բանաձևի ու քվեարկության նախնական թվերի միջոցով կարելի է ստանալ հետևյալ պատկերը. Երևանի ավագանու 65 մանդատներից 24-ը կստանա «Քաղաքացիական պայմանագիրը», 14-ը՝ Ազգային առաջընթացը, 12-ը՝ «Մայր Հայաստանը», 8-ը՝ «Հանրապետությունը» և 7-ը՝ «Հանրային ձայն» կուսակցությունը։ Ի՞նչ կա կոալիցիաներից Հավանական կոալիցիաներն են՝ «Քաղաքացիական պայմանագիր»+«Հանրապետություն» մի կողմից, մյուս կողմից՝ «Մայր Հայաստան»+«Հանրային ձայն»+Հայկ Մարության։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած խորհրդարանական ուժից և հակակառավարական խմբերից ելած «Մայր Հայաստանը» արդեն իսկ հայտարարել է Մարությանին աջակցելու հնարավորության մասին, կոալիցիա կազմելու պատրաստակամություն է հայտնել նաև նախկին ոստիկան, այժմ հետախուզման մեջ գտնվող բլոգեր Վարդան «Դոգ» Ղուկասյանի «Հանրային ձայնը», որի ընտրական ցուցակի մի մասը այժմ կալանավայրերում է նստած՝ առանձնապես խոշոր չափերի շորթումների, շանտաժների, փողեր լվանալու և բլոգերի գործունեության հետ կապված այլ հանցանքների պատճառով։ Մարությանը ավելի ուշ պայմաններ է առաջ քաշել՝ աջակցել իր թեկնածությանը «առանց կոալիցիա կազմելու, առանց որևիցե պայմանավորվածությունների, առանց ստվերային պայմանավորվածությունների, առանց նախապայմանների»։ Եթե ընդդիմադիր ուժերը ինչ-ինչ պատճառնելորվ չհամաձայնեն այս տարբերակին, ապա, ըստ Մարությանի, կարելի է գնալ նոր ընտրությունների։ Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» Մարությանը այս առաջարկը մերժել է։ Դոգը հայտարարել է, թե այնպիսի մի փաստաթուղթ է պահանջում, «որով վերահսկողության ապարատը կտրվի իրեն»՝ այնքան ժամանակով, մինչև «Նիկոլ Փաշինյանին բանտարկեն»։ «Միմիայն փաստաթուղթ։ նստում ենք և ստորագրում ենք։ Դրանից հետո դու կդառնաս քաղաքապետ, կզբաղվես քաղաքով, իսկ Վարդան Ղուկասյանին ճանապարհ կտաս, որ գա, «մաքրի և տանի»՝ կարող ես նաև չմասնակցել իշխանափախոթյանը»,- դիմելով Մարությանին՝ ասել է Ղուկասյանը։ Տեղական դիտորդական առաքելությունները՝ «Անակախ դիտորդը», «Ականատեսը», «Հայաքվեն», ահազանգել են մի շարք խախտումների մասին՝ վարչական ռեսուրսի կիրառում, ընտրողների ուղղորդում, տեղափոխություն։ «Անկախ դիտորդը» և «Ականատեսը», այնուամենայնիվ, պնդում են, որ այս խախտումները արդյունքների վրա ուղղակիորեն չեն ազդել։ Ընդդիմադիր «Հայաքվեն», որի անդամներին կարելի էր տեսնել քոչարյանական «Մայր Հայաստանի» նախընտրական միտինգներին, պնդում է, որ ընտրությունները հեռու էին ազատ, արդար և ժողովրդավար լինելուց։
Սեպտեմբերի 17-ին Երևանում ընտրություններ են․ ՀԿ-ները հարցեր ունեն
Замглавы общины Ованисян, к примеру, отвечая на вопрос, говорят ли избирателю, что у него будут проблемы...
Սպիտակի համայնքապետը հանդիպել է վարչական ղեկավարներին և հրահանգել կապ հաստատել․․․
Серьезных нарушений в ходе голосования не зафиксировано. Местные наблюдатели заявили о минимальном числе сигналов...
Մյուս ուժերը չեն հաղթահարել անգամ 2 տոկոսի սահմանը։ Այսպես՝ ՀՅԴ֊ն հավաքել է 1,62 տոկոս, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 1.39, «Օրինաց երկիրը»՝ 1.09, «Երևանցիներ»...
In the snap elections of the Municipal Council of Yerevan held on September 23, “My Step” Coalition received 81.06 percent (294 109) of the votes, according to the preliminary...
Ожидается, что основная борьба развернется между партией «Процветающая Армения» и инициативой «Мой шаг», представляющая сторонников нынешнего премьера...
Իրավիճակը հանգիստ է. ի տարբերություն նախորդ տարի կայացած խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին չկան բազմաթիվ ուղղորդող անձինք...
Ձայների բավարար քանակի չապահովման դեպքում գումարի վերադարձի ձևաթուղթ...
Պատգամավոր Ս. Ալեքսանյանի՝ ընտրական գործընթացներին միջամտելու (թեկուզև` «կարգուկանոն հաստատելու անմեղ միտումով») վարքագիծը որևէ աղերս չունի պատգամավորի գործառույթների հետ, ինչի հետևանքով...