2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Պիտակ

#Էթիկայի հանձնաժողով

Եզդիներ, լրագրողներ, Նիկոլ Փաշինյան՝ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստի օրակարգում

Եզդիներ, լրագրողներ, Նիկոլ Փաշինյան՝ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստի օրակարգում

Դեկտեմբերի 23-ին ԱԺ նիստերի դահլիճում բողոքի ակցիա իրականացրած չորս լրագրողները` Գրիշա Բալասանյանը, Աննա Եղիազարյանը, Սարգիս Խանդանյանը և Հակոբ Կարապետյանը, դիմել էին ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողով․․․

Однопартиец Сержа Саргсяна сообщил, почему не удается сформировать комиссию по этике

Однопартиец Сержа Саргсяна сообщил, почему не удается сформировать комиссию по этике

На вопрос корреспондента издания о судьбе заявлений и о том, почему комиссия не проводит заседаний, Арутюнян ответил: «Комиссия еще не сформирована. Сформируется, тогда и посмотрим...

Հակակոռուպցիոն կենտրոնը խնդրել է քննել՝ արդյոք ԱԺ փոխնախագահը խախտել է էթիկայի կանոնները

Հակակոռուպցիոն կենտրոնը խնդրել է քննել՝ արդյոք ԱԺ փոխնախագահը խախտել է էթիկայի կանոնները

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) դիմել է ՀՀ Ազգային ժողովի  և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովներին՝ խնդրելով քննության առնել օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելու պարագայում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու հարցը: Կենտրոնը նաև խնդրել է տեղեկատվություն տրամադրել Հերմինե Նաղդալյանի հայտարարագրած գույքի և եկամուտների և դրանց աղբյուրների վերլուծության և ԶԼՄ-ներում շրջանառվող  տեղեկությունների հետ համադրման վերաբերյալ: Միաժամանակ կենտրոնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից հայցել է ստանալ հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվածության և հանրային գնումների գործընթացներին նրանց ընկերությունների մասնակցության վերաբերյալ: ԹԻՀԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Էթիկայի հանձնաժողովներին դիմելու հիմք է հանդիսացել «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի օգոստոսի 29-ի համարում հրապարակված «Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել» վերտառությամբ նյութը, ըստ որի առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր է կնքվել  Հ. Նաղդալյանին  պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ և ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 416 մլն 769 հազար դրամ «Ավտոճանապարհ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման առանձին հատվածների հիմնանորոգման» աշխատանքների կատարման համար: ԹԻՀԿ-ն գտնում է, որ ԱԺ փոխնախագահ Նաղդալյանի մասնակցությամբ ընկերության կողմից առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր կնքելը հանրության մոտ հիմնավոր կասկածներ է առաջացնում պաշտոնի հեղինակությունը չարաշահելու մասին, ինչի հետևանքով բացասական կարծիք է ձևավորվում ԱԺ պատգամավորի և նրա կողմից ներկայացվող կառույցի մասին: