Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձաժողովը մինչ օրս չի ձևավորվել։ Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է Էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ, Աժ պետաիրավական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Դավիթ Հարությունյանը։
Հանձնաժողովն իր վերջին նիստն արել էր անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին։ Դրանից հետո հանձնաժողովին բազմաթիվ դիմումներ են ուղարկվել, այդ թվում նաև լրագրողների կողմից՝ ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի և Առաքել Մովսիսյանի։
Թերթի թղթակցի հարցին՝ ի՞նչ եղավ այդ դիմումների ճակատագիրը և հանձնաժողովն ինչո՞ւ նիստեր չի անում, Հարությունյանը պատասխանել է. «Հանձնաժողովը դեռևս ձևավորված չէ, երբ ձևավորվի՝ կտեսնենք»։ Իսկ ե՞րբ կձևավորվի՝ հարցին Հարությունյանը պատասխանել է. «Չգիտեմ»։
Թերթը նշում է, որ հանձնաժողովը չի հաջողվում ձևավորել, քանի որ ՀԱԿ-ը հետ է կանչել իր անդամին, որը պետք է այս նստաշրջանում նախագահեր հանձնաժողովում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում