Бастующие в Иджеване граждане Индии пришли к соглашению
Руководство фабрики обещает «исправиться»: больше не направлять на рабочих оружие, не применять физическую силу и, главное, выплатить зарплату за последние три месяца.
Руководство фабрики обещает «исправиться»: больше не направлять на рабочих оружие, не применять физическую силу и, главное, выплатить зарплату за последние три месяца.
Workers both live and work on-site, under continuous surveillance—more than 40 cameras are installed throughout the premises...
Տնօրենությունը խոստացել է ուղղվել, աշխատողների վրա էլ ատրճանակ չպահել և տալ 3 ամսվա չվճարված աշխատավարձը
Ուլրտաաջերի ռեյդի հետևանքով մահացած հայաստանցուն փորձում են վարկաբեկել։ Նրա հարազատները սպառնալիքներ են ստանում։
Его последний доступный пост от 8 апреля также посвящен этому конфликту. Овакимян называл членов «Русской общины» «обиженными неонацистами»...
սկինհեդ, հայերը Ռուսաստանում, խոպան, նացիզմ, ռուսական համայնք, ռուսկայա օբշինա, միգրանտներ․․․
— Էս օրենքը կամ իզոլացման է տանելու, կամ ընտանիքների մասնատման։ Առաջ խոպանից հետո արտագաղթ էր լինում, հիմա մենակ խոպանը կմնա։
- Իսկ ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ և պարտաճանաչորեն վճարել էին եկամտային հարկը՝ հետ կստանան վճարված գումարները:
Խոպանչիները պահանջում են հետ կանչել նոր կարգավորումները, ըստ որոնց արտագնա աշխատողները Ռուսաստանում ստացած օրինական եկամուտից Հայաստանում պետք է 8 տոկոս հարկ վճարեն․ Երևան-Մարտունի մայրուղին առավոտից փակ էր, ՊԵԿ նախագահի հայտարարություններից և Գեղարքունիքի մարզպետի ժամանումից հետո այն առժամանակ բացվեց։ Մայրուղուն կիլոմետրերով ձգվող խցանումներ էին։ Տղամարդիկ բողոքում էին՝ լավ օրից չէ, որ խոպան են գնում։ Ինչի համար պիտի կրկնակի հարկվեն՝ հավաքվածներից ոչ մեկ չէր հասկանում։ Ռուսաստանում աշխատողներն այնտեղ եկամտահարկ են վճարում 13 տոկոսի չափով։ Հայաստանում եկամտահարկի դրույքաչափն ավելի բարձր է՝ 21 տոկոս։ Նրանցից այդ 8 տոկոսի տարբերությունն են պահանջում։ Կարգավորումը վերաբերում է միայն այն մարդկանց, որոնք արտերկրում աշխատել են 6 ամսից պակաս: «ՊԵԿ-ի նամակի մեջ գրված է, որ Ռուսաստանում գանձել են 21 տոկոս հարկի 13 տոկոսը, այսինքն՝ 2022 թվից 70 հազար ռուբլի ես այնտեղ արդեն վճարել եմ։ Հիմա ես պետք է այստեղ էլ վճարեմ՝ 230 հազար դրամ։ Մի տարուց ավել է անցել, նոր-նոր իրենք մեզ ծանուցում են ուղարկել։ Էտ ծանուցման մեջ գրված է, որ մենք մի բան էլ ավել՝ 100 հազար դրամ ավել պետք է վճարենք։ Ինչի՞ համար վճարենք։ Շտաֆը որ շտրաֆ է՝ վարորդին տեղեկացնում են, ծանուցում ստանալուց հետո է միայն հաշվարկվում։ Խի՞ են իրենք մի տարուց հետո մեզ ծանուցել, 100 հազար դրամի էլ ակտ են դրել մեր վրան», - ասել է ցուցարարներից մեկը։ «Ո՛չ տուն ունենք, ո՛չ տեղ ունենք, ոչ մի բան չունենք մենք։ Հիմա պետք է էլի էթամ Ռուսաստան, աշխատեմ, որ բերեմ Նիկոլին վարձ տամ, որ Նիկոլը իրա էն պետական սամալյոտով թռնի Դուբայ։ Արա, էսքան մարդ ստեղ Ռուսաստանի շնորհիվ է ապրում», - հավելել է մյուսը։ Ռուսաստան մեկնողներին Հայաստանը ո՛չ աշխատանքով է ապահովում, ո՛չ բժշկական ապահովագրությամբ, ո՛չ էլ մնալու տեղով։ Ինչի՞ համար են նրանց այստեղ հարկում։ Պետեկամուտների կոմիտեից բացատրել են՝ որոշումը բխում է ԱՊՀ երկրների միջև 2018-ին կնքված և 2020-ին Հայաստանում վավերացված համաձայնագրից և ԵԱՏՄ կարգավորումներից։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բասայանը խորհուրդ է տվել «սթրեսի չենթարկվել»՝ «ֆիսկալ առումով սա իրենց համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում»։ «Քանի որ հարցը բարձրացվել է ոչ թե գործող կարգավորումների, այլ արդարացիության տեսանկյունից, ես կարծում եմ, որ եկամուտների որոշ տեսակների մասով և որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ, որը Հարկային օրենսգրքի փոփոխություն է ենթադրում», - լրագրողների հետ զրույցում ասել է Բադասյանը։ Վերջին օրերին բարձրացրած մեծ աղմուկից հետո պաշտոնյան հավաստիացրել է՝ այժմ քննարկումներ են ընթանում, մինչ այդ վարչարարություն չեն իրականացնելու: ՊԵԿ նախագահի խոսքերը ցուցարարներին փոխանցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Վաղ առավոտյան փակված ճանապարհը երեկոյան 6-ից հետո է բացվել։ Ցուցարարները որոշել են սպասել, ասում են՝ եթե քննարկումների արդյունքներն իրենց սրտով չլինեն, կրկին փողոց են դուրս գալու։ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսներին աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրով ՌԴ-ում 49 հազար 384 հայաստանցի է աշխատել: Ավելի քան 1000 մարդ արդեն պարտքերի մասին նամակ է ստացել ՊԵԿ-ից, պահանջվող ընդհանուր գումարը կազմում է 187 միլիոն դրամ է։ Չնայած ԱՊՀ երկրների միջև հարկային տեղեկությունների փոխանակման համաձայնագիրը 2020-ին է վավերացվել, արտագնա աշխատողներին Հայաստանի ՊԵԿ-ը պարտքի մասին սկսել է ծանուցել 3 տարից անց՝ 2023-ից։ Հիմնվելով այս պայմանագրի և դրա շրջանակներում ստացվող տեղեկությունների վրա՝ ՊԵԿ-ը հաշվարկել է հարկային տարբերությունը (Ռուսաստանի դեպքում՝ 8 տոկոս) և սկսել այն պահանջել։ Ռուսաստանում 6 ամսից քիչ աշխատած մարդը 30 տոկոս է հարկվում, իսկ 6 ամսից ավել աշխատածները՝ 13։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, համաձայն ԵԱՏՄ պայմանագրի 73-րդ հոդվածի, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին առաջին օրից հարկում է ինչպես ռեզիդենտների։ Այստեղ մի շարք խնդիրներ են առաջանում։ Համաձայնագրային և այլ նրբությունների մասին հարկային մարմինը ոչ մեկին պատշաճ չի ծանուցել, հիմա էլ ասում է՝ «դու պարտավոր էիք իմանալ, բայց չգիտեիք, ու հարկային խախտում եք արել, հետևաբար՝ յուրաքանչյուր չվճարված օրվա համար նաև 0,04 տոկոս տույժ ես պարտավոր վճարել»: Թե հայ խոպանչիները որտեղի՞ց պետք է սրա մասին իմանային և ինչպե՞ս են ինքնուրույն, առանց հաշվապահի օգնության, հաշվարկելու բազմաաստիճան այս հարկերը, տուժերը, ինչպես են դրանք էլեկտրոնային եղանակով գրացնելու և փոխանցումներ անելու՝ ոչ ոք չգիտի
Ռուսաստան ժամանած արտագնա աշխատողներն այսուհետ պարտավոր են բուժզննմամբ հաստատել, որ «թմրանյութեր» չեն օգտագործել, «վարակիչ հիվանդություններ» չունեն․․․
Армянская сторона уже открыла границы, утверждают чиновники: «Запрет на пересечение границ обусловлен антиэпидемической...
— Պայքարելու ենք մինչև վերջ։ Մինչև մեզ համար ճանապարհ չբացվի՝ Հայաստանից գնալու․․․