Հաագայի դատարանը կոչ է անում ձերբակալել Գազան ավիրողներին
Պատերազմի մեկնարկից ի վեր Գազայում ավելի քան 35 հազար պաղեստինցի է զոհվել։
Պատերազմի մեկնարկից ի վեր Գազայում ավելի քան 35 հազար պաղեստինցի է զոհվել։
Միջազգային իրավունքը վերաբերում է պատերազմական այն հանցագործներին, որոնք պարտվել են, տապալվել են կամ համարվում են թշնամին․․․
— Լաչինի միջանցքը բացելու կոնկերտ գործողությունների բացակայություն պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
По его словам, после данного решения международного суда "отсутствие конкретных действий Азербайджана по разблокировке Лачинского коридора может и должно...
Ադրբեջանը պահանջել է նաև Հայաստանի դեմ նախնական միջոցներ կիրառել՝ մինչև դատարանի որոշումը․․․
Азербайджан обвиняет Армению в том числе в "этнических чистках" и тем самым - в нарушении Международной конвенции о ликвидации...
Հայաստանը Հաագայի դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ, հաղորդում է կառավարությունը։ Հայկական կողմը Ադրբեջանին մեղադրում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի 2-7 հոդվածները խախտելու մեջ։ Հաագայի դատարանի հաղորդմամբ՝ հայցվորը պնդում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասայական խտրականության է ենթարկել հայերին», «հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների»: Այս համատեքստում հիշատակվում է նաև 2020 թ. 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած զարգացումները։ Բացի այդ, Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը: Ադրբեջանն իր հերթին պատրաստվում է պատասխան հայցով դիմել Հաագա՝ նույն հոդվածները խախտելու մեջ մեղադրելով Հայաստանին՝ հղվելով Հայաստանում ադրբեջանցիների էթնիկ զտումներին, «բռնազավթաված տարածքների ազատագրումից հետո ադրբեջանցիների իրավունքների կոպիտ և սիստեմատիկ խախտումենրին», տարածքների ականապատմանը, խոշտանգումների և սպանությունների։ Հիշեցնենք՝ Հայաստանն այս տարվա փետրվարի 2-ին արդեն իսկ համանման մեղադրանքներով դատի էր տվել Ադրբեջանին, որը ավելի վաղ՝ հունվարի 15-ին, դատի էր տվել Հայաստանին։