Home / Դատարան / Հայաստանն ու Ադրբեջանը կրկին դատի են տալիս միմյանց

Հայաստանն ու Ադրբեջանը կրկին դատի են տալիս միմյանց

Հայաստանը Հաագայի դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ, հաղորդում է կառավարությունը։

Հայկական կողմը Ադրբեջանին մեղադրում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի 2-7 հոդվածները խախտելու մեջ։

Հաագայի դատարանի հաղորդմամբ՝ հայցվորը պնդում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասայական խտրականության է ենթարկել հայերին», «հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների»: Այս համատեքստում հիշատակվում է նաև 2020 թ. 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած զարգացումները։

Բացի այդ, Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:

Ադրբեջանն իր հերթին պատրաստվում է պատասխան հայցով դիմել Հաագա՝ նույն հոդվածները խախտելու մեջ մեղադրելով Հայաստանին՝ հղվելով Հայաստանում ադրբեջանցիների էթնիկ զտումներին, «բռնազավթաված տարածքների ազատագրումից հետո ադրբեջանցիների իրավունքների կոպիտ և սիստեմատիկ խախտումենրին», տարածքների ականապատմանը, խոշտանգումների և սպանությունների։

Հիշեցնենք՝ Հայաստանն այս տարվա փետրվարի 2-ին արդեն իսկ համանման մեղադրանքներով դատի էր տվել Ադրբեջանին, որը ավելի վաղ՝ հունվարի 15-ին, դատի էր տվել Հայաստանին։