Ադրբեջանը Հաագայի դատարանում հայց է ներկայացրել Հայաստանի դեմ։
Բաքուն Երևանին մեղադրում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման, ադրբեջանցիների նկատմամբ իրենց էթնիկ կամ ազգային հիմքով խտրական գործողություններ կատարելու, ատելություն բորբոքելու և էթնիկ զտումների մեջ:
Ադրբեջանը պահանջել է նաև Հայաստանի դեմ նախնական միջոցներ կիրառել՝ մինչև դատարանի որոշումը:
Ավելի վաղ, հիշեցնենք, Երևանը համանման հայց էր ներկայացրել Հաագայի դատարան՝ ընդդեմ Բաքվի, իր հերթին, Ադրբեջանին մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի 2-7 հոդվածները խախտելու մեջ։