ՊՆ-ն հերքում է Բաքվի մեղադրանքները
«...ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը...»
«...ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը...»
Госпогранслужба Азербайджана заявляет, что если подобные провокации повторятся в будущем, будут предприняты...
Ռուս սահմանապահներն ադրբեջանցիներին փոխանցել են, որ արարքի հեղինակները «անսթափ վիճակում էին, և խնդրել պատասխան քայլեր չձեռնարկել»։
Позже МВД подтвердило информацию об обстреле ВС Азербайджана Степанакерта, а также Шоша и Мхитарашена...
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 20-ի հետկեսօրին կրակոցներ են արձակվել Ստեփանակերտի բնակելի տան վրա։
Ոչ դեկտեմբերի 27-ին, ոչ նախորդող կամ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել: Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել և պահպանվում է, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։ «Դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ևս մեկ անգամ վերահաստատում է ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել: Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել և պահպանվում է», - ասված է հայտարարությունում: Արցախի ՊԲ-ն ընդգծել է՝ «ակնհայտ է, որ Ադրբեջանը, ներկայացված «մարտերի» պարագայում, խոսում է իրենց իսկ կողմից վերահսկվող տարածքների խորքում, առաջնագծից բավական հեռու գտնվող գյուղի մասին, որտեղ հայտնվելու համար ՊԲ զինծառայողները պետք է հատեին առաջնագիծը և ռազմերթ կատարեին թշնամու թիկունքում, ինչը, հաշվի առնելով հենց իրենց՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առկայությունը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ առաքելության գործոնը, ուղղակի հնարավոր չէ»: Ըստ ՊԲ-ի, պակաս կարևոր չէ նաև այն «զուգադիպությունը», որ նախօրեին Ադրբեջանը խախտել է վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և չի թույլատրել որոնողական խմբերի մուտքը տարածքներ, որտեղ, իրենց պնդմամբ, ընթացել են այդ «մարտերը»։ «Եվ սա այն դեպքում, երբ որոնողական խմբերի՝ այդ տարածքներում աշխատանքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 27-ին, այսինքն, ադրբեջանական կողմի պնդմամբ, հենց այն օրը, երբ «մարտեր էին ընթացել»։ Նշված փաստերի համադրությունը, գրել է ՊԲ-ն, ենթադրելի է դարձնում, որ ադրբեջանական կողմի գործողություններն ու հայտարարությունները «նպատակ ունեն կոծկել հերթական պատերազմական հանցագործությունը, և հենց այդ նպատակին է միտված եղել որոնողական խմբերին հիշյալ տարածքներ մուտք գործելու թույլտվությունից հրաժարվելը»: Ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ պարզելու տարածված կադրերում պատկերված անձանց ինքնությունը։ Պաշտպանության բանակը չի բացառում, որ գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների դաժան սպանության հետ։ Արցախի ՊԲ-ն խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի այս գործելաոճը, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությանը: Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները բացահայտելու հարցում։
“Для подавления провокаций противника и предотвращения дальнейшего обострения ситуации передовые подразделения ВС Армении...
Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական․․․
В посте говорится, что это произошло в результате действий азербайджанских ВС. «После ответного огня подразделений...
Ըստ նրա, դա տեղի ունեցել ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումների արձկաց կրակի հետևանքով։ «Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան․․․
Ըստ պաշտպանության նախարարության, հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Հայսատանի պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում․․․