Փետրվարի 23-ին վիրավորվել է հայաստանցի զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր իր ֆեյսբուքում էջի միջոցով հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ նրա, դա տեղի ունեցել ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումների արձկաց կրակի հետևանքով։ «Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է», – գրել է Հովհաննիսյանը: