2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Պիտակ

#պատերազմի զոհեր

Փետրվարի 13-ի դրությամբ պատերազմի զոհերից 428-ը դեռ նույնականացված չէին

Փետրվարի 13-ի դրությամբ պատերազմի զոհերից 428-ը դեռ նույնականացված չէին

Փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) պատերազմական զոհերի թիվը 3577 է։ Հղում անելով Առողջապահության նախարարությանը՝ այս մասին գրում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»։ Փետրվարի 13-ի դրությանբ նրանցից 428-ը համարվում էին դեռևս չնույնականացված․ փորձանմուշները գտնվում էին ԴՆԹ փորձաքննության փուլում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, այսօր նշել էր, որ ամեն օր մոտ 30-33 աճյուն է նույնականացվում։ Սպսողների թիվը, ըստ նրա, փոքրացել է, իսկ «ԴՆԹ նույնականացման գործընթացը մոտենում է ավարտին»: Նշենք, որ փետրվարի 16-ին հաղորդվել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է վերադարձրել ևս 106 մարմին, ուստի զոհերի ընդհանուր թիվը կազմում է նվազագույնը 3683 (չհաշված այս օրերին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունները)։ Դատախազության հրապարակած տվյալները՝ այստեղ։

Պատերազմի ընթացքում վիրավորվել է 9094 անձ․ դատախազություն

Պատերազմի ընթացքում վիրավորվել է 9094 անձ․ դատախազություն

Զինվորական դատախազ Վահե Հարությունյանի հաղորդմամբ` նախորդ տարի Հայաստանի զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք՝ եռակի ավելի, քան 2019-ին: Հանցագործությունների դեպքերի կտրուկ աճը, ըստ դատախազության, պայմանավորված է պատերազմով․ Գլխավոր դատախազի ղեկավարմամբ այսօր ասնցկացված խորհրդակցության ժամանակ նշվել է, որ հանցագործությունների դեպքերից 1501-ը (մոտ 50 տոկոսն) արձանագրվել է ռազմական դրության և պատերազմական գործողությունների ընթացքում: 2020թ. ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների շարունակման հետ: Նախորդ տարի նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին: Ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ: Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է նաև, որ 2020թ թվի ընթացքում զորամասերում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 146 քրեական գործ, ավարտված քրեական գործերով և նյութերով հիմնավորվել են շուրջ 221.5 միլիոն դրամի վնասի պատճառման փաստեր: Արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ դրամ վնաս: