Փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) պատերազմական զոհերի թիվը 3577 է։ Հղում անելով Առողջապահության նախարարությանը՝ այս մասին գրում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»։
Փետրվարի 13-ի դրությանբ նրանցից 428-ը համարվում էին դեռևս չնույնականացված․ փորձանմուշները գտնվում էին ԴՆԹ փորձաքննության փուլում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, այսօր նշել էր, որ ամեն օր մոտ 30-33 աճյուն է նույնականացվում։ Սպսողների թիվը, ըստ նրա, փոքրացել է, իսկ «ԴՆԹ նույնականացման գործընթացը մոտենում է ավարտին»:
Նշենք, որ փետրվարի 16-ին հաղորդվել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է վերադարձրել ևս 106 մարմին, ուստի զոհերի ընդհանուր թիվը կազմում է նվազագույնը 3683 (չհաշված այս օրերին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունները)։
Դատախազության հրապարակած տվյալները՝ այստեղ։