British Airways-ի կորուստներն ավելացել են
Բրիտանական British Airways ավիաընկերության վնասները 2010-2011 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ավելացել են 15%-ով։ Բրիտանիայի առաջատար ավիաընկերության կորուստներն անցյալ երեք ամիսների կտրվածքով 122 միլիոն ֆունտ են կազմել։
2010 թվականի ապրիլ-հունիս ամիսներին ընկերության եկամուտը 2,3%-ով կրճատվել է՝ կազմելով 1,93 միլիարդ ֆունտ (2,3 միլիարդ եվրո)։ Ուղևորների տեղափոխումներից ստացված հասույթը 3,4%-ով նվազել է, իսկ ինքնաթիռի տարողունակության մակարդակը նվազել է 11,2%- ով։