Մուրինյոյի առաջին հաղթանակը
Մադրիդի «Ռեալն» իր առաջին հաղթանակն է տոնել նոր մարզիչ Ժոզե Մուրինյոյի գլխավորությամբ:
Օգոստոսի 5-ին Սան-Ֆրանցիսկոյում «Ռեալը» 3:2 հաշվով հաղթել է մեքսիկական «Ամերիկա» թիմին: Գոլերի հեղինակ են դարձել Սերխիո Կանալեսը, Գոնսալու Իգուաինն ու Կրիշտիանու Ռոնալդուն:
Հանդիպումը կայացել է Candlestick Park մարզադաշտում` ավելի քան 47000 երկրպագուների ներկայությամբ: «Ռեալ»-ի կազմում բացակայում էին ֆուտբոլիստներից շատերը, ովքեր մասնակցել էին Աշխարհի առաջնությանը, այդ թվում` Կասիլյասը, Ալոնսոն, Ռամոսը, Վան դեր Վարտն ու այլք: Չէր խաղում նաև բրազիլացի Կական:
Մոտակա շաբաթ օրը «Ռեալն» ընկերական հանդիպում կանցկացնի ամերիկյան «Լոս-Անջելես Գելեքսի» թիմի հետ:
2010/2011 մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը «Ռեալը» կանցկացնի օգոստոսի 29-ին «Մալյորկայի» հետ: