2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Առավոտ». ՀԿԵ ղեկավարությունն ադրբեջանամե՞տ է

ՀԿԵ ղեկավարությունն ադրբեջանամե՞տ է

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը «Առավոտ» թերթի հետ զրույցում բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել:

«Հարավ-Կովկասյան երկաթուղու և Ռուսաստանի երկաթուղու ղեկավարությունը բավական սերտ կապերի մեջ է ադրբեջանական քաղաքական էլիտայի հետ, և ղեկավարներն ունեն ներդրումներ Ադրբեջանում, ունեն տնտեսական շահեր, իսկ ՌԴ երկաթգծի ղեկավարը ժամանակին Ալիևի կողմից ստացել է շքանշան, նրան Ալիևն անվանել է «Ադրբեջանի լավագույն ընկեր: Հիմա ստացվում է, որ մեր երկաթուղին ղեկավարվում է Ադրբեջանի լավագույն ընկերների կողմից, ինչը, կարծում եմ, պետք է մտահոգի մեզ»: