2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Քոբուլետիում բողոքում են

Աջարիայի փրկարարական ծառայության որոշման
համաձայն` ծովում արգելվել է սքութերների օգտագործումը: Այս որոշումն ընդունվել է
մի քանի սքութերների բախման պատճառով զոհեր լինելուց հետո:

Քոբուլեթիում սքութերների օգտագործման արգելքի պատճառով այս գործով զբաղվող մարդկանց մի խումբ բողոքի ակցիա է կազմակերպել` պահանջելով տեղի իշխանություններից վերացնել արգելքը:

Բողոքավորներն ասում են, որ իրենք գործի համար բանկերից 7-8 հազար լարի վարկ էր վերցրել: Բողոքի ցույցին միացել են նաև հանգստացողները: Նրանք դեմ են սահմանափակումներին, թեև անվտանգության կանոնների կիրառումը համարում են պարտադիր, հաղորդում է Грузия online-ը:

Ժամանակավորապես արգելված է նաև արագանավակների օգտագործումը, իսկ արգելքը խախտողները կտուգանվեն 400 լարիից մինչ 80 օր ազատազրկում: