Գլխավոր / Армения / «Հայկական ժամանակ»: Նազարբաևը նույնպես կգա

«Հայկական ժամանակ»: Նազարբաևը նույնպես կգա

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մամուլի ծառայությունից երեկ «ՀԺ» թղթակցին փոխանցել են, որ օգոստոսի 20-ին Նազարբաևը կժամանի Հայաստան: Ըստ նույն աղբյուրի` նախնական ծրագրով Նազարբաևի այցը ՀՀ տևելու է 2 օր:

Ղազախստանի նախագահը Հայաստան է գալու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում: ՀՀ նախագահական նստավայրից, սակայն, երեկվա դրությամբ պաշտոնապես դեռ չէին նշում ոչ գագաթաժողովի օրերը, ոչ քննարկվելիք հարցերի շրջանակը և ոչ էլ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների անունները, ովքեր կգան Հայաստան: ՀԱՊԿ պաշտոնական կայքից էլ առայժմ հայտնի է միայն, որ օգոստոսի 21-ին ՀՀ կժամանի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Իսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ըստ «ՀԺ»-ի աղբյուրների, ՀՀ կգա օգօոստոսի 19-ին: Երեկ փորձեցին ճշտել նաև, թե ՀՀ պետբյուջեից որքան գումար է հատկացվելու գագաթաժողովի կազմակերպման համար: Կառավարությունից հարցին չպատասխանեցին`նշելով, որ իրավասու մարդ տեղում չկա:

Tekali Taxi