Home / Армения / «Հրապարակ»: Արդյո՞ք նախարարներին հեռացրել են

«Հրապարակ»: Արդյո՞ք նախարարներին հեռացրել են

Օրաթերթը փորձել է պարզել հասցրել են արդյոք հայրենի իշխանությունները պաշտոնանկ անել երկու նախարարի:

Երեկ ողջ օրը խոսում էին, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ազատել են աշխատանքից ու նրա պաշտոնում նշանակել Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ  Արծրուն Պեպանյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց այդ տեղեկություն, ասաց միայն, որ երեկ նախարարության անձնակազմին պաշտոնապես չեն տեղեկացրել այդ փոփոխությունների մասին: Մեզ հաջողվեց ճշտել, որ Արամ Հարությունյանն արձակուրդում է, Երևան է վերադառնում այսօր, իսկ արձակուրդն ավարտվում է օգոստոսի 20-ին: Հաշվի առնելով նաև այն, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն է 4-օրյա արձակուրդի մեկնել, քիչ հավանական է, որ այս լուրերն իրական են: Առավել ևս, որ ընտրովի պաշտոնում աշխատող Տարոն Մարգարյանը կհամաձայնի փոխքաղաքապետի աթոռը փոխարինել նախարարի աթոռով: Երեկ շրջանառվում էր նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Պետրոսյանին ազատելու մասին լուրը: Խոսում էին, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու է աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, որին ժամանակին ասում էին, որ նշանակելու էին Շիրակի մարզպետ:

Tekali Taxi