Home / Армения / Բնապահպանները Սերժ Թանկյանին դիմավորում են «հեծանվաBOOM»-ով

Բնապահպանները Սերժ Թանկյանին դիմավորում են «հեծանվաBOOM»-ով

Չորեքշաբթի
երեկոյան Երևանի կոնսերվատորիայի
մերձակա այգուց մեկնարկեց «հեծանվաBOOM»-ը՝ բնապահպան ակտիվիստների հեծանվարշավը, որը կազմակերպել են Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբն ու «Հեծանիվհասարակական կազմակերպությունը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, խմբի
անդամները
հեծանիվներով
շարժվելու
են դեպի օդանավակայան՝ հանրահայտ սփյուռքահայ երաժիշտ, System
of a Dawn խմբի
նախկին մենակատար Սերժ Թանկյանին դիմավորելու։ Այսօր երեկոյան Թանկյանը ժամանում է Երևան:

Ռոք
երաժշտին բնապահպանները «էկոհերոս» են համարում, քանի որ նա իր երաժշտության մեջ հաճախ է անդրադառնում բնապահպանությանը։
Բացի այդ, այս տարվա սկզբին Թանկյանը աջակցություն է հայտնել Թեղուտի պաշտպանության խմբին։

Բնապահպանները
գնում են Թանկյանին դիմավորելու ոչ թե որպես սոսկ երկրպագուներ, այլ որպես համակիրներ։ Բնապահպաններն հավատում են, որ Սերժ Թանկյանի ձայնը լսելի կլինի նաև Թեղուտի հանքավայրի շահագործումը թույլատրած կառավարությանը,
մանավանդ,
որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնի է որպես ռոք երաժշտության երկրպագու։

Tekali Taxi