2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Թուրքիան չի վախենում ԱՄՆ-ից

Թուրքիան շարունակելու է նավթամթերք մատակարարարել
Իրանին` անկախ ԱՄՆ-
ի կիրառած պատժամիջոցներից,  հաղորդում է Trend-ը`հղում
կատարելով
Post-
ին:

«Եթե մեր գործարարները նախընտրում են նավթը Իրանին վաճառել, ապա մենք կօգնենք նրանց», - ասել է Թուրքիայի էնեգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը:

Թուրքիայում բենզինի և նավթամթերքի արտահանման մենաշնորհ ունեցող «Թունփրաս» նավթամշակող ընկերությունը չի մտահոգվում ԱՄՆ-ի Ֆինանսների նախարության կողմից  հնարավոր պատասխան քայլերից: Իսկ համաձայն ամերիկյան օրենքների` նախարարությունն իրավունք ունի սառեցնել սանկցիան խախտած ընկերությունների մուտքն ԱՄՆ-ի բանկային համակարգ:

«Մեզ համար Իրանն ավելի կարևոր է, քանի որ մաքուր նավթը Իրանից ենք ստանում, այլ ոչ թե ԱՄՆ-ից», - հայտարարել է «Թունփրաս»-ի ներկայացուցիչը: