Ադրբեջանցիները Բրայզային պաշտպանում են արշավի միջոցով
Միացյալ Նահանգների ադրբեջանական
սփյուռքը մտադիր է արշավ կազմակերպել`
ի պաշտպանություն Մեթյու Բրայզայի թեկնածության Ադրբեջանում
ԱՄՆ դեսպանի պաշտոնին, հաղորդում են
ադրբեջանական
ԶԼՄ-երը:
«Հայկական սփյուռքն ամեն ինչ անում է, որպեսզի Բրայզայի թեկնածությունը չհաստատվի: Նրանք այնպիսի խնդիրներ են բարձրացնում, որոնք ընդհանրապես կապ չունեն Բրայզայի և Բաքվում նրա գործունեւոթյան հետ», հայտատարարել է ադրբեջանական սփյուռքի ակտիվիստ Ֆարիզ Հասանովը:
Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին Սենատում հայտնել են, որ դեսպանի նշանակման գործընթացը հետաձգվել է տեխնիկական պատճառներով:
«Այժմ մենք նամակներ ենք ուղարկում Սենատի անդամներին, թերթերի խմբագրություններին և տարածաշրջանային փորձագետներին` բացատրելով , որ Բրայզայի հարցը հայերի հերթական քաղաքական խաղն է» , ասել է սփյուռքի նեկայացուցիչներից Սամիրա Վելիևվան:
Նա նաև նշել է , «հայերը միշտ էլ դեմ են լինելու Ադրբեջանի համար որևէ դրական գիծ պարունակող ցանկացած մտահղացմանը»: