Home / Армения / Հայաստանի հավաքականը 96-րդն է

Հայաստանի հավաքականը 96-րդն է

Երեկ հրապարակված ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ընտրանին մնացել է 96-րդ հորիզոնականում: Մեր թիմն ունի 318 միավոր: Հիշեցնենք, որ նախորդ աղյուսակը հրապարակվել էր Աշխարհի գավաթի ավարտից հետո` հուլիսի 14-ին:

Եվրո-2012-ի ընտրական փուլում մեր մրցակիցներից միայն Ռուսաստանի հավաքականն է առաջընթաց գրանցել` բարձրանալով 1 տեղով: Ռուսաստանցիներն այս պահին 16-րդն են:
Մեր մյուս մրցակիցներն աղյուսակում չեն տեղաշարժվել.

27. Սլովակիա – 829,
36. Իռլանդիա – 734,
66. Ն.Հ.Հ. Մակեդոնիա – 504,
201. Անդորրա – 2.

Համաձայն ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի, աշխարհի ուժեղագույն թիմը Իսպանիայի հավաքականն , երկրորդը` հոլանդացիներն են, երրորդը` Բրազիլիայի ընտրանին:

Աղյուսակի առաջին տասնյակը.

1. Իսպանիա – 1883,
2. Հոլանդիա – 1659,
3. Բրազիլիա – 1524,
4. Գերմանիա – 1464,
5. Արգենտինա – 1288,
6. Ուրուգվայ – 1152,
7. Անգլիա – 1125,
8. Պորտուգալիա – 1062,
9. Եգիպտոս – 1053,
10. Չիլի – 988.

Tekali Taxi