Home / Армения / Մոտ 10 մլն դրամ` Օպերայի շենքը վերանորոգելու համար

Մոտ 10 մլն դրամ` Օպերայի շենքը վերանորոգելու համար

Այսօր իր հերթական նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքածածկույթի պաշտպանիչ շերտի նորոգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 9630.0 հազար դրամ։

Կառավարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ՀՀ կառավարությունը հաշվի է առել այն փաստը, որ թատրոնի շենքը առանձնահատուկ նշանակության հուշարձան-շենք է և այն անհրաժեշտ է հավուր պատշաճի պահպանել, ուստի նշված գումարով կնորոգվեն տանիքի 600 քառ. մետր քայքայված հատվածները։

ՀՀ կառավարությունից փորձեցինք տեղեկանալ, թե երբ է մեկնարկելու տանիքածածկույթի նորոգումը: Տեղեկատվության և հասարակայնության հետ բաժնի աշխատակիցը մեզ խորհուրդ տվեց դիմել Մշակույթի նախարարություն` պատճառաբանելով, որ նորոգման աշխատանքների վերահսկմամբ զբաղվելու վերոնշյալ նախարարությունը:

ՀՀ մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը Epress.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո կհայտարարվի մրցույթ, մրցույթի հաղթողի հետ կկքնվի պայմանագիր, այնուհետև կսկսվեն աշխատանքները: Նկարագրելով ընթացակարգը` Դուրգարյանն ասաց, որ տվյալ գործընթացի իրականացման անգամ մոտավոր ժամկետներ նշել չի կարող:

Tekali Taxi