Թուրքիան չի վախենում ԱՄՆ-ից
Թուրքիան շարունակելու է նավթամթերք մատակարարարել
Իրանին` անկախ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներից, հաղորդում է Trend-ը`հղում
կատարելով
Post-ին:
«Եթե մեր գործարարները նախընտրում են նավթը Իրանին վաճառել, ապա մենք կօգնենք նրանց», - ասել է Թուրքիայի էնեգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը:
Թուրքիայում բենզինի և նավթամթերքի արտահանման մենաշնորհ ունեցող «Թունփրաս» նավթամշակող ընկերությունը չի մտահոգվում ԱՄՆ-ի Ֆինանսների նախարության կողմից հնարավոր պատասխան քայլերից: Իսկ համաձայն ամերիկյան օրենքների` նախարարությունն իրավունք ունի սառեցնել սանկցիան խախտած ընկերությունների մուտքն ԱՄՆ-ի բանկային համակարգ:
«Մեզ համար Իրանն ավելի կարևոր է, քանի որ մաքուր նավթը Իրանից ենք ստանում, այլ ոչ թե ԱՄՆ-ից», - հայտարարել է «Թունփրաս»-ի ներկայացուցիչը: