Home / Армения / «Հայկական ժամանակ». Քնած վարորդը` ավտովթարի պատճառ

«Հայկական ժամանակ». Քնած վարորդը` ավտովթարի պատճառ

Օրաթերթը ներկայացնում է Քոբուլեթի-Երևան երթուղով ընթացող ավտոբուսի վթարի մանրամասները:

Օգոստոսի 11-ի երեկոյան Վրաստանի տարածքում`Բագրատաշենից 10 կմ հեռավորության
վրա Քոբուլեթի-Երևան երթուղով շարժվող մարդատար ավտոբուսը դուրս է թռել
ավտոմայրուղուց և հայտնվել եգիպտացորենի դաշտում:

Պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Թե որ ընկերությանն է պատկանում
նշված ավտոբուսը` դեռևս հայտնի չէ: Ընկերություները, որոնք վերոնշյալ ուղղությամբ
երթուղի են իրականացնում, ասում են, որ նման դեպք չի եղել: Ականատեսների խոսքով,
պատահար է տեղի ունեցել վարորդի մեղքով, որը ննջել է ղեկին: Երևանից Քոբուլեթի և
հակառակ ուղղությամբ շարժվող ավտոբուսների վարորդների վերաբերյալ բազմաթիվ
քաղաքացիներ ահազանգում են, որ վարորդները շատ հաճախ չեն դիմանում երկար
ճանապարհին, ղեկին գտնվելու ընթացքում ննջում են, ինչի հետևանքով էլ վթարային
իրավիճակներ են ստեղծվում:

Tekali Taxi