«Հայկական ժամանակ». Քնած վարորդը` ավտովթարի պատճառ
Օրաթերթը ներկայացնում է Քոբուլեթի-Երևան երթուղով ընթացող ավտոբուսի վթարի մանրամասները:
Օգոստոսի 11-ի երեկոյան Վրաստանի տարածքում`Բագրատաշենից 10 կմ հեռավորության վրա Քոբուլեթի-Երևան երթուղով շարժվող մարդատար ավտոբուսը դուրս է թռել ավտոմայրուղուց և հայտնվել եգիպտացորենի դաշտում:
Պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Թե որ ընկերությանն է պատկանում նշված ավտոբուսը` դեռևս հայտնի չէ: Ընկերություները, որոնք վերոնշյալ ուղղությամբ երթուղի են իրականացնում, ասում են, որ նման դեպք չի եղել: Ականատեսների խոսքով, պատահար է տեղի ունեցել վարորդի մեղքով, որը ննջել է ղեկին: Երևանից Քոբուլեթի և հակառակ ուղղությամբ շարժվող ավտոբուսների վարորդների վերաբերյալ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ վարորդները շատ հաճախ չեն դիմանում երկար ճանապարհին, ղեկին գտնվելու ընթացքում ննջում են, ինչի հետևանքով էլ վթարային իրավիճակներ են ստեղծվում: