«Հիթրոուն» կփակվի գործադուլի պատճառով
Անգլիական մի շարք օդանավակայաններ, այդ թվում`
լոնդոնյան «Հիթրոուն», կարող են դադարեցնել իրենց գործունեությունը
գործադուլի պատճաով:
Բրիտաբական BAA ավիաընկերությանը պատկանող օդանավակայանների աշխատակիցները կողմ են քվեարկել գործադուլի անցկացմանը, հաղորդում է BBC-ն:
Եթե ընկերություններին չհաջողվի համաձայնության գալ աշխատակիցների հետ, ապա օդանավակայանները կփակվեն, քանի որ աշխատանքի դուրս չեն գա հրշեջները, անվտանգության ծառայության աշխատակցներն ու տեխսպասարկման անձնակազմը: