Գլխավոր / Հայաստան / Բուշերի ատոմակայանը պատրաստ է գործարկման

Բուշերի ատոմակայանը պատրաստ է գործարկման

Իրանի Բուշեր քաղաքում գտնվող ատոմակայանը պատրաստ է գործարկման, հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի նախարար Մահմուդ Ջաֆարին: IRNA գործակալությանը տված հարցազրուցում Ջաֆարին նշել է, որ վերջին փորձարկումներն հաջողությամբ ավարտվել են:

«Բոլոր փորձարկումներն ու սարքավորմուների տեղադրումն արդեն ավարտվել է և ատոմակայանը պատրաստ է գործարկման», – ասել է Ջաֆարին:

Նշենք, որ Բուշերի ատոմակայանում փորձարկումներ էին անցկացվել նաև այս տարվա փետրվարին, սակայն այն ժամանակ որոշակի խնդիրներ էին առաջացել: 

Հիշեցնենք, որ Բուշերի ատոմակայանը խնդրո առարկա է հանդիսանում արդեն տասից ավելի տարի: Այն պետք է կառուցվեր Ռուսաստանի օգնությամբ և պատրաստ լիներ 1999թ.: Սակայն միջազգային հանրության ճնշումների պատճառով Իրանը չէր կարողանում ավարտել աշխատանքները: Արևմուտքի կարծիքով` Բուշերի ատոմակայանը Իրանի միջուկային ծրագրի կարևորագույն մասն է կազմում:
Ամեն դեպքում, Ռուսաստանի մասնակի օգնությամբ Իրանն ավարտի հասցրեց ատոմակայանի կառուցումը և այն կարող է գործարկվել արդեն այս տարի:

Tekali Taxi