Home / Армения / Լուկաշենկոն մեղադրել է Մեդվեդևին իր խոսքերն աղավաղելու մեջ

Լուկաշենկոն մեղադրել է Մեդվեդևին իր խոսքերն աղավաղելու մեջ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևն աղավաղել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ իր արտահայտությունները:

Օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևն ասել էր, որ Լուկաշենկոն ավելի վաղ խոսել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մտադրության մասին: Նախագահի խոսքերով` Բելառուսի առաջնորդը նման խոստում է տվել ԱՊՀ մի շարք երկրների նախագահների առջև:

Այս առիթով Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը «կոնկրետ արտահայտություններ բացառել է»:

«Նա չի ներկայացրել ասվածի մնացած մասը: Այն ժամանակ ես ասել եմ, որ Բելառուսի համար խնդիր չէ ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Բայց ես նշել եմ այն բոլոր խնդիրները, որոնք ի հայտ կգան այդ դեպքում, խնդիրներ` կապված Եվրամիության, ԱՄՆ-ի և ԱՊՀ-ի հետ», լրագրողների հայտնել է Լուկաշենկոն:

Tekali Taxi