Home / Армения / Լուկաշենկոն կարող է չժամանել Երևան

Լուկաշենկոն կարող է չժամանել Երևան

Ռուսաստանի  և Բելառուսի միջև տեղեկատվական պատերազմը հասել է  անմիջապես նախագահների կողմից հնչեցվող փախադարձ մեղադրանքների:

Բելառուսի առաջնորդի վրդովմունքի պատճառը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` օգոստոսի 2-ին արած  հայտարարությունն էր, ըստ որի` Լուկաշենկոն 2008 ՀԱՊԿ-ի գագաթաժողովին «պաշտոնապես խոստացել» էր ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Ի պատասխան Լուկաշենկոյի մեղադրանքների` Կրեմլը խոստացել է բառացի ներկայացնել Բելառուսի նախագահի խոսքերը, որոնք բավական հետաքրքիր կլինեն թե Բելառուսի, թե միջազգային հանրության համար:

Նման փոխադարձ «պայքարի» հետևանքը կարող է լինել Լուկաշենկոյի բոյկոտը օգոստոսի 20-21 Երևանում կայանալիք  ՀԱՊԿ-ի գագաթաժողովին, հաղորդում է Коммерсант-ը:

Tekali Taxi