Home / Армения / Համահայկական օլիմպիադային կմասնակցի մոտ 40 շախմատիստ

Համահայկական օլիմպիադային կմասնակցի մոտ 40 շախմատիստ

Սերժ Սարգսյանն այսօր շախմատի ակադեմիայում ներկա է գտնվել օգոստոսի 15-23-ը Երևանում կայանալիք շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Օլիմպիադային կմասնակցեն բարձր վարկանիշային կարգ ունեցող շուրջ քառասուն հայ շախմատիստներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

Օլիմպիադայի անցկացումը նպատակ ունի խթանելու Հայաստանի և սփյուռքի երիտասարդության կապերը մարզական ոլորտում, նաև` ներկայացնելու և տարածելու Հայաստանի շախմատային ավանդույթները:

Tekali Taxi