Վրաստանի նախկին նախագահը «սոցիալական պայթյուն է» է կանխատեսում
Վրաստանը սոցիալական պայթյունի առջև է, հայտարարել է երկրի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: «Իշխանությունները մտածելու առիթ ունեն, քանի որ հասարակական տեսանկյունից իրավիճակն անհանգիստ է: Ամեն վայրկյան մարդիկ կարող են փողոց դուրս գալ և ապստամբություն սկսել», - ասել է նա:
Նախկին նախագահի խոսքերով` Վրաստանի բնակչության 50%-ը գործազուրկ է:
«Եթե հույսի նշույլ չհայտնվի, ապա ապստամբություն տեղի կունենա», - նշել է Շևարդնաձեն:
Նախկին նախագահը նաև առաջարկել է ազնիվ ընտրություններ անցկացնել, քանի որ երկար ժամանակ Վրաստանում նման ընտրությունների չեն եղել, հաղորդում է Грузия Online-ը: