Home / Армения / Գարիկ Մարտիրոսյանը Ռուսաստանի ամենահարուստ հումորիստներից է

Գարիկ Մարտիրոսյանը Ռուսաստանի ամենահարուստ հումորիստներից է

Համաձայն Forbes-ի տվյալների` Ռուսաստանում հումորի ժանրում ամենաբարձր վճարվող մարդկանց ցուցակում մեծ թիվ են կազմում Comedy Club-ի անդամները, թեև ամենաբարձր վճարվող հումորիստը Մաքսիմ Գալկինն է, ով 2009 թվականի ընթացքում 4,7 միլիոն դոլար է աշխատել:
 
ՈՒՀԱ-ի  «Новые армяне» թիմի նախկին ավագ, իսկ այժմ  Comedy Club Production ընկերության ստեղծագործական պրոդյուսեր և բաժնետեր, Comedy Club և  «Наша Russia» ֆիլմերի համահեղինակ և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի եկամուտը 2,7 միլիոն դոլար է կազմել:

Ալեքսանդր Ցեկալոն 2009 թվականի ընթացքում 2,4 միլոին դոլար է վաստակել,  «Прожекторпэрисхилтон» հաղորդման նրա գործընկերները` Իվան Ուրգանտը` 2,3 միլիոն դոլար, իսկ Սերգեյ Սվետլակովը` 2,1 միլիոն դոլար:

Իսկ ահա Comedy Club-ի մեկ այլ մասնակից Պավել Վոլյայի եկամուտը կազմել է 1,8 միլիոն դոլար:

Ամենաբարձր եկամուտ ունեցողների ցուցակը եզրափակում է  նախկին ՈւՀԱ-ի անդամ, «Самый лучший фильм», «Самый лучший фильм – 2», «Наша Russia. Яйца судьбы» ֆիլմերի դերասան Միշա Գալուստյանը` 1,4 միլիոն դոլարով:

Tekali Taxi