Գլխավոր / Հայաստան / Պուտինը խոստացել է չեղյալ համարել մուտքի արտոնագրերը Աշխարհի գավաթի ժամանակ

Պուտինը խոստացել է չեղյալ համարել մուտքի արտոնագրերը Աշխարհի գավաթի ժամանակ

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են առանց մուտքի արտոնագրի հատուկ
ռեժիմ կիրառել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի մասնակիցների ու հյուրերի համար, եթե Ռուսաստանն իրավունք ստանա իր հարկի տակ անցկացնել խաղերը:

Պուտինի խոսքերով`իշխանությունները կարող են խաղերը բարձր մակարդակով անցկացնել: Ֆուտբոլի համար նոր դաշտեր կառուցվելու են`անկախ FIFAի հանձնաժողովի քվեարկության արդյունքից, հաղորդում է «Коммерсант»-ը:

«Եթե մեզ նման պատիվ ընձեռեն, ապա մենք պատրաստ ենք լրացուցիչ պետական երաշխիքներ տրամադրել», – ասել է ՌԴ վարչապետը`ավելացնելով, որ երաշխիքները վերաբերելու են նաև քաղաքից քաղաք մասնակիցների տեղափոխմանը:

FIFAի ստուգման հանձնաժողովի ղեկավար Հարոլդ ՄայնՆիքոլզը նշել է, որ շատ ուրախ էր նման հայտարություն լսել Ռուսաստանի վարչապետից:

Tekali Taxi