Գլխավոր / Հայաստան / Դինքի սպանությունը կանխելու համար միջոցներ չեն ձեռնարկվել. Թուրքիայի նախագահ

Դինքի սպանությունը կանխելու համար միջոցներ չեն ձեռնարկվել. Թուրքիայի նախագահ

Ադրբեջան կատարած այցից առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը
օդանավակայանում լրագրողների հետ զրույցից ժամանակ հայտարարել է, որ «լրագրող Հրանտ Դինքի սպանությունը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել»: Այս մասին հաղորդում է Bia News Centre-ը:

Գյուլը, փաստորեն, ընդունել է իշխանությունների պատասխանատվությունը լրագրողի սպանության հարցում:

Ինչպես նշում է Bia-ն, Գյուլի այս հայտարարությունը բարձր մակարդակով արված առաջին խոստովանությունն է:

Tekali Taxi