Գլխավոր / Армения / ԱՄՆ-ը իրանաֆոբիա է տարածում զենք վաճառելու համար. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ը իրանաֆոբիա է տարածում զենք վաճառելու համար. Իրանի ԱԳՆ

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կողմ են Միջին Արևելքում իրանաֆոբիայի տարածմանը, ինչի շնորհիվ կարող են զենք վաճառել Իրանի հարևան երկրներին:

Մամուլի ասուլիսի ժամանակ խոսնակն ասել է, որ արևմտյան պետությունները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել տարածաշրջանում, որի արդյունքում զենքի վաճառքի շահավետ պայմանագրեր կքնքեն:

«Իրանի իշխանությունները բազմիցս նշել են, որ սպառնալիքներն ուղղված են տարածաշրջանում իսլամաֆոբիայի և իրանաֆոբիայի ձևավորմանը: Այս ամենը իրականացվում է ԱՄՆ և այլ արևմտյան պետությունների կողմից: Միակ նպատակը զենքի վաճառքի համար պայմաններ ստեղծելն է» – ասել է Մեհմանփարաստը:

Խոսնակը նաև կոչ է արել տարածաշրջանի պետություններին զգոն լինել և միավորվել` տարածաշրջանում անվտանգությունը վերականգնելու համար:

Tekali Taxi