2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Բաքուն հույս ունի, որ Թուրքիան ժամանակավոր էլ չի բացի Հայաստանի հետ սահմանը

Բաքուն հույս ունի, որ Թուրքիան անգամ ժամանակավոր
չի բացի Հայաստանի հետ սահմանը: «Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Ադրբեջան
կատարած այցի ընթացքում կոնկրետ դիրքորոշոււմ չի արտահայտել Հայաստան-Թուրքիա
սահմանի հավանական բացման վերաբերյալ` սեպտեմբերի 11-17 Երևանում կայանալիք
զորավարժությունների կապակցությամբ: Զորավարժություններն իրակաանցվում են ՆԱՏՕ-ի
կողմից: Պաշտոնական Բաքուն այն կարծիքին է, որ Անկարան որևէ քայլ չի ձեռնարկի այս
ուղղությամբ»,
ANS TV-ին տրված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի
ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Նա նշել է, որ թուրքական կողմը ոչ մի կոնկրետ դիրքորոշում չի ցուցաբերում. «Դեռևս հայտնի չէ, թե ինչ կլինի: ՆԱՏՕ-ի շրջանակներում այս հարցը մի քանի ամիս է, ինչ քննարկվում է: Թուրքական կողմը մեկ անգամ արդեն բացասական է արտահայտվել այս հարցի շուրջ: Դրա մասին խոսել է արտաքին գործերի նախարարը: Բաքվում Թուրքիայի նախագահն ավելի գլոբալ է խոսել այս հարցի մասին` ոչ մի կոնկրետ պատասխան չտալով: Ադրբեջանի և Թուրքիայի միջև զարգացող հարաբերությունները մեզ հույս  են ներշնչում, որ այս զորավարժությունների համատեքստում Թուրքիան անգամ ժամանակավոր չի բացի սահմանը»: