Home / Հայաստան / Ռուսաստանը կարող է ֆինանսավորել հայկական ատոմակայանի 20%-ը

Ռուսաստանը կարող է ֆինանսավորել հայկական ատոմակայանի 20%-ը

Ռուսաստանը կարող է ֆինանսավորել Հայաստանի ատոմակայանի շինարարության ավելի քան 20%-ը, հայտարարել է Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: Նշենք, որ ատոմակայանի ընդհանուր արժեքը կազմում է 5 մլրդ դոլար:

«Համաձայնագիրը ենթադրում է, որ մենք համագործակցելու ենք տեխնիկական առումով: Բացի այդ, այն նաև ենթադրում է, որ մենք հետագայում կմասնակացենք ատոմակայանի համատեղ ֆինանսավորմանը»,- Կիրիենկոյի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:

Կիրիենկոյի խոսքերով` նոր ատոմակայանի շինարարության համար արդեն ստեղծվել է հայ-ռուսական համատեղ կազմակերպություն:

«Այն պետք է ապահովի շինարարության ֆինանսավորման ոչ պակաս, քան 40%-ը, իսկ մնացած 60%-ի համար նախատեսված է ներգրավել այլ ներդնողների»,-մանրամասնեց Կիրիենկոն:

Նա նաև հավելեց, որ քանի դեռ ատոմակայանի շինարարության արժեքը հստակ չէ, ամեն ինչ կախված կլինի «միջուկից», որը կընտրվի ատոմակայանի համար: Խոսքը մոտավորապես 5 մլրդ-ի մասին է:

Ինչ վերաբերում է ներդնողներին, ապա նրանց ներգրավման համար բանակցություններ է վարում Հայաստանը:

Պատասխանելով հարցին, թե որ մասը կֆինանսավորի ռուսական կողմը, Ռոսատոմի ղեկավարն ասաց, որ, «հնարավոր է, ավելի քան 20%-ը»:

Tekali Taxi