Սոբչակը Թբիլիսիում ներկայացրել է Պուտինին
Քսենիա Սոբչակը Վրաստանում սադրիչ
գործողությունների է դիմել: Նա քայլել է Թբիլիսի կենտրոնով Ռուսաստանի վարչապետ
Վլադիմիր Պուտինի պատկերով շապիկ հագած, գրում է «Zirki» պարբերականը:
Սոբչակը Վրաստան էր ժամանել մասնավոր հավաքույթ վարելու համար: Տեղի հարուստները ցանկություն են հայտնել, որ հենց Քսենիան վարի մի վրացի հեղինակավոր գործարարին նվիրված մեծ միջոցառումը:
«Քսյուշան հայտնի դեմք է և Սահակաշվիլին չի համարձավի ինչ-որ բան ձեռնարկել նրա դեմ: Բացի այդ Քսենիան շատ ազդեցիկ ծանոթներ ունի»,- խոսում է Սոբչակի շրջապատը:
Մասնավոր հավաքույթի ավարտից հետո, Սոբչակն ողջ-առողջ վերադարձել է Մոսկվա: