Գլխավոր / Հայաստան / 41 մարդ թունավորվել է «Գեղամա» ռեստորանում

41 մարդ թունավորվել է «Գեղամա» ռեստորանում

Օգոստոսի 19-ի երեկոյան Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանից սննդային թունավորման նախանշաններով հիվանդանոց են տեղափոխվել 41 քաղաքացի. 22-ը` «Արմենիա», 8-ը` «Նորք», 7-ը` «Էրեբունի», 1-ը` «Մուրացան» բժշկական կենտրոններ և 2-ը` 3-րդ հիվանդանոց:

Ներկա պահին հիվանդանոցում է գտնվում 20 մարդ, որոնցից 4-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

Առողջապահության նախարարության կողմից «Գեղամա» ռեստորանը փակվել է: Տեղում իրականացվում են վարակազերծման, ինչպես նաև թունավորման պատճառները պարզելու աշխատանքներ, հաղորդում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

Tekali Taxi