Home / Հայաստան / «Ժամանակ». Քոչարյանը Մեդվեդևին մեջքով նստեց

«Ժամանակ». Քոչարյանը Մեդվեդևին մեջքով նստեց

«Ժամանակ» օրաթերթը ներկայացնում է մանրամասներ նախագահականում տեղի ունեցած պետական ընթրիքի մասին, որը տրվել էր ի պատիվ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա տիկնոջ:

Ընթրիքը բավական ճոխ է եղել հավաքվածների թիվը` ոչ փոքր: Ավելի ճոխ է եղել, սակայն, հյուրերի կազմը` էլ Ռոբերտ Քոչարյան ու Գագիկ Հարությունյան, էլ Կարեն Կարապետյան ու Սեյրան Օհանյան, Արմեն Գևորգյան, Ներսես Երիցյան, էլ Գալուստ Սահակյան, էլ Ռազմիկ Դավոյան: Մի խոսքով, իշխանական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ավելին` հյուրերին իր ներկայությամբ պատվել է վաղուց արդեն մոռացության մատնված քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը: Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ Մեդվեդևի ողջ ելույթի ընթացքում դեպի ամբիոնը մեջքով նստած Ռոբերտ Քոչարյանը այդպես էլ չի շարժվել դեպի ՌԴ նախագահը. և դա չնայած նրան, որ բոլոր ներկաները ձգտում էին նկատելի հետաքրքրությամբ լսել Մեդվեդևին: Քոչարյանի տրամադրությունը, ըստ ընթրիքի տեսագրության, այնքան էլ լավ չէր:

Tekali Taxi