Home / Армения / Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ դիտարկում

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ դիտարկում

Օգոստոսի 31-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման առաքելությունը կգլխավորի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում կընդգրկվեն  ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Քրիստո Քրիստովը /Բուլղարիա/:

Հակառակ կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Tekali Taxi