Գլխավոր / Армения / «Հայկական ժամանակ». Նախագահները մեկ օր շուտ գնացին…

«Հայկական ժամանակ». Նախագահները մեկ օր շուտ գնացին…

«Հայկական ժամանակը» մանրամասներ է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների այցի մասին:

ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները օգոստոսի 21-ին մեկնել են Հայաստանից: Մինչդեռ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովը նախատեսված էր 20-22-ը: Մեր հարցին, թե ինչու նախագահները ՀՀ-ից մեկնեցին 1 օր շուտ, նախագահական նստավայրից, ըստ էության, չպատասխանեցին:

«ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կազմակերպության անդամ-երկրների ղեկավարները մեկնել են ըստ նախատեսված ժամանակացույցի»,- ասացին:

ՀԱՊԿ հաջորդ գագաթաժողովը կայանալու է այս տարվա դեկտեմբերին` Մոսկվայում: ՀԱՊԿ նախագահությունը ՌԴ-ից կփոխանցվի Բելառուսին:

Tekali Taxi