Home / Армения / ԱՄՆ-ում կանայք ցանկանում են հրաժարվել շապիկներից

ԱՄՆ-ում կանայք ցանկանում են հրաժարվել շապիկներից

Ամերիկյան Սան-Ֆրանցիսկո քաղաքում մի խումբ ամերիկացիներ ակցիա են կազմակերպել: Ակցիայի նպատակը կանանց իրավունքերի պաշտպանությունն էր, մասնավորապես` մասնակիցները պահանջում են, որ կանայք նույնպես կարողանան փողոց դուրս գալ առանց շապիկների, հաղորդում է The San Francisco Chronicle-ը:

Ակցիային մասնակցել է 14 տղամարդ և 6 կին, ընդ որում` տղամարդիկ կրծքալներով էին, իսկ կանայք` առանց շապիկի:

Go Topless միության ակտիվիստներից մեկը նշել է, որ կանայք պետք է իրավունք ստանան առանց շապիկի փողոց դուրս գալ` արդարությունն ու հավասարությունը վերականգնելու նպատակով, քանի որ տղամարդիկ շատ հաճախ հենց այդ տեսքով են հայտնվում դրսում:

Ակցիայի ընթացքում մասնակիցները նաև ստորագրահավաք էին անցկացնում` ի պաշտպանություն այս միջոցառմանը: Անցորդներից շատերը թեև չէին ստորագրում, բայց և չէին հրաժարվում նկարվել կրծքալներով տղամարդկանց և գրեթե մերկ կանանց հետ:

Tekali Taxi