Home / Армения / Ֆրանսիացի քահանան աղոթել է Սարկոզիի մահվան համար

Ֆրանսիացի քահանան աղոթել է Սարկոզիի մահվան համար

Ֆրանսիացի քահանա Արթուր Էրվեն աղոթում է նախագահ Նիկոլա Սարկոզիի մահվան համար: Էրվենը ցանկանում է, որ նախագահը սրտի կաթված ստանա, ինչի մասին հայտարարել է լրագրողներին կիրակնօրյա պատարագից հետո:

Քահանայի վրդովմունքի պատճառ է դարձել Ֆրանսիայից գնչուների վտարումը:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին որոշում էր ընդունվել երկրից տեղահանել գնչուներին և Ռումինիա ուղարկել:

Քահանան նաև հրաժարվել է ընդունել «Արժանիքների» համար նրան շնորհված պատվոգիրը` Ֆրանսիայի իշխանությունների գործողություններն անվանելով պատերազմ` ուղղված գնչուների դեմ, հաղորդում է MIGnews.com-ը:

Սակայն այնուհետ քահանան զգջացել է իր հակաաստվածային հայտարարությունների համար:

Tekali Taxi