Գլխավոր / Армения / «Առավոտ». Ռուսաստանը շահագրգիռ չէ ԼՂ հակամարտության կարգավորմամբ

«Առավոտ». Ռուսաստանը շահագրգիռ չէ ԼՂ հակամարտության կարգավորմամբ

«Առավոտի» հետ մեր
տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարության մասին է խոսել «Զարգացման և
համագործակցության կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Իվլիան Խաինդրավան:

«Չեմ
կարծում, թե Ռուսաստանը շահագրգիռ է ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմամբ`
անկախ այն բանից, թե դա, պայմանականորեն ասած, ում օգտին կարող է լինել: Ռուսաստանի համար ամենաշահավետը առկա իրավիճակի պահպանումն է, երբ կարելի է
զենք տալ և մեկ, և մյուս կողմերին, հետո դրանք արդիականացնել, պահեստամասերը փոխել
և այլն:

Ուստի չեմ կարծում, թե ՌԴ շահերի շրջանակում է
ներդրում ունենալ ԼՂ հարցի հանգուցալուծման կամ կշեռքի ակնհաւտ ծանրության
կենտրոնը որևէ մեկի կողմը թեքելը: ՌԴ-ն կփորձի զսպել Ադրբեջանին և չնպաստել
այնպիսի իրավիճակի ստեղծմանը, որ Ադրբեջանը լուրջ հնարավորություններ ստանա`
Հայաստանի կամ Ղարաբաղի հետ ռազմական բախման դեպքում հաջողության հասնելու համար:
Փոխարենը վստահ եմ, որ տարածաշրջանում անորոշության ու լարվածության պահպանման,
նաև անվտանգության միասնական համակարգ ձևավորելու հեռանկար թույլ չտալու
ուղղությամբ ՌԴ-ն կաշխատի բոլոր` քաղաքական, տնտեսական, դիվանագիտական ու նաև
ռազմական միջոցներով»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Վրաստանի «Զարգացման և
համագործակցության կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Իվլիան Խաինդրավան:

Tekali Taxi