Գլխավոր / Армения / Հովիկ Աբրահամյանը Հայաստան է հրավիրել Քուվեյթի ԱԺ նախագահին

Հովիկ Աբրահամյանը Հայաստան է հրավիրել Քուվեյթի ԱԺ նախագահին

Օգոստոսի 23-ին Քուվեյթում Հայաստանի դեսպան ֆադեյ Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային Ժողովի նախագահ Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման  հնարավորությունները: Քուվեյթի Ազգային Ժողովի նախագահը հայտնել է, որ խորհրդարանում սկսվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման աշխատանքները, հաղորդում են ՀՀ Արտգործնախարարությունից:

Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական պատվիրակությունների
փոխայցելությունների  ակտիվացման,  բարեկամության խմբերի միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Քուվեյթի օրենսդիր մարմինների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կողմերի պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին:

Հանդիպման ավարտին դեսպան Չարչօղլյանը Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիին է հանձնել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի Հայաստան այցելության հրավերը:  

Tekali Taxi